Հավաքականը խաղաց կրքով և կազմակերպված, դա էր հաղթանակի գրավականը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Հավաքականը խաղաց կրքով և կազմակերպված, դա էր հաղթանակի գրավականը: Երկրպագուները պետք է վայելեն այսօրվա պահերը և չընկնեն էյֆորիայի մեջ։  Չնայած գերհաջող մեկնարկին, հավաքականը կարող է չանցնել աշխարհի առաջնություն, դա պետք է գիտակցել։ Սակայն աշխարհի առաջնության ընտրական խաղերում մեկնարկային փուլում 3 հաղթանակները ցույց են տալիս, որ Հայաստանն ունի ֆուտբոլը զարգացնելու հնարավորություն։

Մարզիչը կարողացավ ճիշտ կազմակերպել հավաքականը և խաղացողներին դնել ճիշտ տեղում, ինչը բերեց իր արդյունքը։ Մխիթարյանի վերադարձը հավաքական ավելի կուժեղացնի այն։ Նա թոփ խաղացող է։

«Позиция» հաղորդման շրջանակներում Սերոբ Օհանյանը Հայաստանի հավաքականի հաջողությունների մասին զրուցել է հայտնի ռուսական մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս