Սյունիքի վիճակ մի՛ քննարկեք, խոսենք այլ հարցերից, մինչև պատրաստ կլինենք լուրջ հարցերի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Ոչ մեկը չէր կարող կանխատեսել կորոնավիրուսի համավարակը և դրա բացասական ազդեցության տնտեսության վրա։ Այլ է պատերազմը․ բոլորն էլ գիտեին, որ այն վաղ թե ուշ լինելու է։ Հետևաբար, պետք է տարբերակել համավարակի և պատերազմի գործոնները։ էնպես չի, որ մենք հիմա փորձում ենք արդարանալ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Նախ մենք՝ որպես իշխանություն, ստացել ենք վատ ժառանգություն, կարճ ու արագ չես կարող հաջողությունների հասնել։ Գումարվեցին նաև նոր մարտահրավերներ,  որոնց դեմ պայքարելը բավականին դժվար է»,-ասել է Բադալյանը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին և Ցեղասպանությանը՝ բանախոսն ասել է, որ Ցեղասպանության հարցը օրակարգից դուրս չի գա, այն, ինչ այսօր անում են, մանիպուլյացիաներ են: Խոսելով  ներքաղաքական մթնոլորտից՝ պատգամավորը նկատել է, որ դեռ երկար անհաջողություններ կլինեն, մեր ներքին անհաշտության առումով:

Զրույցի ընթացքում շոշափվել են նաև ներքաղաքական այլ կարևոր հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում: