Երևանի սխալները ՌԴ-ի հետ հարաբերություններում պարտության հանգեցրին պատերազմում. Տարասով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

1.jpg

Երևանի թույլ տված սխալները Ռուսաստանի հետ հարաբերություններում պարտության հանգեցրին պատերազմում: Այս մասին ապրիլի 5-ին News.am-ին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ճիշտ եզրակացություններ անի պատերազմի արդյունքներից և, ելնելով դրանից, կառուցի իր հարաբերություններն այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Ռուսաստանն է:

«Արևմուտքը, որը, ըստ տրամաբանության, պետք է մասայական աջակցություն ցուցաբերեր ժողովրդավարական Հայաստանին, ընդհանրապես պասիվ էր: Դա չարտահայտվեց ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հիմա (օրինակ՝  2 միլիարդ դոլարի կամ եվրոյի չափով օգնության տեսքով տնտեսության խթանման համար)»,- ասաց նա:

Փորձագետը նպատակահարմար է համարում եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը և տարածաշրջանում քաղաքական վստահության ձեւավորումը (Երեւանի եւ Բաքվի միջև):

--00--ԱԹ