Ռազմական հեղաշրջման ակնարկ․ 103 թուրք ծովակալ կառավարությանը քննադատող նամակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

նկար

Թուրքիայում թոշակի անցած 103 ծովակալներ նամակ են հրապարակել՝ զգուշացնելով, որ իշխանությունը այնպիսի որոշում չկայացնի, որը կարող է խաթարել Մոնտրյոյի միջազգային կոնվենցիան։ Նրանք նաև իշխանություններին մեղադրել են բանակի իսլամացման համար, գրում է «Ahval News»-ը։

Ըստ այդ փաստաթղթի՝ կարգավորվում է նավերի երթևեկությունը, մուտքն ու ելքը Սև ծով, որը, ըստ ծովակալների, թույլ է տվել Թուրքիային չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ ապահովելով խաղաղությունը Սև ծովում։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում մտավախություն ունեն, որ Էրդողանը կարող է դուրս գալ կոնվենցիայից: Դրա համար պատճառ է դարձել Մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը, համաձայն որի՝ «նախագահն իրավունք ունի դա անելու, եթե ցանկանա»։ Ըստ Մեջլիսի խոսնակի՝ ծովակալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման ակնարկ է:  

--00—ԼՄ