Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

արամ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, հայցում եմ ձեր ներողամտությունը որոշակի ժամանակ մեկուսացած և պասիվ լինելու համար: Պատճառը COVID-ով վարակվելն է, որի «դրական պատասխանը» ստացել եմ այսօր:

Վստահ եմ՝ սա էլ ԿՐԵԼՈւ ԵՆՔ»,-գրել է փաստաբանը։ 

--00—ԼՄ