Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացվեն Ջրականի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

աճյուն

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

--00—ԼՄ