«Այստեղ ապրել ենք, ապրելու ենք». սահմանամերձ Որոտանում Գորիսի քաղաքապետը ծառատունկ է արել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

նկար

 

«Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ, հայտնում է Գորիսի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։ «Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք՝ մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու։ Քանի կա հայի պայքարող ոգին, մենք կանք, կլինենք ու կշատանանք»,-նշվում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին կից:

նկար

--00—ԼՄ