Ձեր ցավը տանեմ, թուրքե՛ր ջան, մենք պատրաստ ենք՝ ինչ ուզեք, կանենք․ սա՛ է ծրագիրը․ Մանոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

«Երբ պարտված վիճակում մենք ենք նախաձեռնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, նշանակում է՝ ձեր ցավը տանեմ, թուրքեր ջան, մենք պատրաստ ենք՝ ինչ ուզեք, կանենք։ Սա արդեն ուրիշ նպատակ է հետապնդում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Մանոյանը կարծում է, որ Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիային այսպիսի հնարավորություն տալն ընկալվում է՝ որպես դավաճանություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ