Տեր-Պետրոսյան-Քոչարյան հանդիպման ֆոնին «Մարտի 1»-ը քաղաքականապես ոչնչացված է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

2018թ.-ից մեկնարկած «Մարտի մեկի» գործով քրեական վարույթը տապալվեց։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

Նրա խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008թ.-ի իշխանությունների ճակատից մաքրվում է մարտի մեկի խարանն իրավապահ համակարգի փնթի, անարդյունավետ աշխատանքի հետևանքով, որի քաղաքական պատասխանատվությունը դրված է գործող իշխանության ուսերին։

«Ես համոզված եմ, որ այդ հանցագործություններն այլևս չեն բացահայտվելու։ Լևոն Տեր-Պետրոսյան- Քոչարյան հանդիպումների ֆոնին ինձ համար հարց է ծագում՝ պարո’ն վարչապետ, «Մարտի մեկի» էլ ի՞նչն եք բացահայտում։ Քաղաքական առումով այն ոչնչացված է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։