Շուռնուխից ևս 6 կով է անհետացել․ 168․am

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

հասարակական

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել է ևս 6 կով։ Մառախուղի պատճառով կովերն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ մնացած տարածք ու անհետացել են։

Հիշեցնենք, որ դեռևս մարտի կեսերին Շուռնուխի բնակիչներից մեկի 13 կովերն անցել էին թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։ Հայ սահմանապահներին ու ռուս խաղաղապահներին ադրբեջանցիներն ասել էին, որ երբ գտնեն, կվերադարձնեն, սակայն մինչև օրս չեն վերադարձրել։ Մոտավորապես 3 օր առաջ էլ 6 կով է անհետացել։

168.amի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ որևէ նորություն չկա։

«Դե, մեր ոչ ազնիվ հարևանները խոստացել էին, որ հենց գտնեն, կվերադարձնեն, բայց մինչև օրս նորություն չկա։ Դե, հիմա 13-ին գումարեք 6, 19 կով այս պահին չկա։ 6 կով մի երեք օր առաջ է անհետացել մառախուղի պատճառով»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նա նաև շեշտեց, որ թշնամին հայկական կողմին մեկ անգամ է թույլատրել մտնել իր հսկողության տակ եղած տարածք ու կովերին փնտրել, դրանից հետո արգելել է ու ասել, երբ գտնեն՝ կվերադարձնեն։

--0--ԿԿ