2020-21-ին վերանորոգվել են Նորավանի, Շամի, Վաղատինի, Տոլորսի և Սիսիանի 2 մանկապարտեզները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ուղիղ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզում վերջին 1 տարում մանկապարտեզները բարեկարգ են դարձել:

1

«Բարեկարգ մանկապարտեզներ սյունեցի փոքրիկների համար

Սյունիքի մարզում #մանկապարտեզների նորոգումը մեր #սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է:

1

Միայն Սիսիան համայնքում 2020-21 թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամ, Վաղատին, Տոլորս բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:

Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:

4

Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը»,-գրել է նա:

--00--ԼՄ