Եթե Քոչարյանը գնա ընտրություններին, ապա նրան կաջակցեմ. հրավերի դեպքում կընդգրկվեմ թիմում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ուղիղ

Հայաստանի և Արցախի ՊՆ նախկին  ղեկավար Սեյրան Օհանյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրությունների մասնակցելու և ընդգրվելու իր թիմում, նա կընդունի այդ առաջարկը:

«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքn ինքն է դրել և, իհարկե, թերություններ ևս նրա ղեկավարման օրոք եղել են»,- ասել է Սեյրան Օհանյանը և հավելել, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք Հայաստանը եղել է ավելի քան լավ կարգավիճակում, և նրա փորձի կիրառումը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է: 

«Հիմա չկան քննարկումներ, որ ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում, բայց եթե ինքը գնա ընտրություններին, ապա ես նրան կաջակցեմ, եթե լինի հրավեր, ես, իհարկե, կընդունեմ, կխորհրդակցեմ և կծանոթանամ պայմաններին և անպայման կաջակցեմ նրան»,- ասել է Սեյրան Օհանյանը:

--00--ԼՄ