Մահակ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի գլխին․ նախագիծը օրակարգում է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

բաբաջանյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք կքարոզեն ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմի խախտում։ Ըստ հիմնավորման՝ այդ նորմերի փաստացի վերացմանն ուղղված հրապարակային կոչը՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված, կասեցման հիմք կարող է լինել։

Առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ Քրեական օրենսգրքում, որով առաջարկում է մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության, «ինչպես նաեւ հնարավորություն կտա հիմքեր ստեղծել այն կուսակցությունների գործունեության կասեցման համար, որոնք զբաղվում են սահմանադրական կարգի տապալման կամ դրա որեւէ տարրի չեղարկման քարոզչությամբ»։

Ըստ հեղինակի՝ ԱԱԾ-ն նշված դրույթների խախտմանն ուղղված քարոզչության հայտնաբերման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ին եւ ՀՀ կառավարությանը, եւ այդ հիմքով կուսակցության գործունեությունը կասեցվում է մինչեւ ԱԺ հաջորդ ընտրությունների նշանակմանը հաջորդող օրը։ Նախագիծը, որը մահակ է Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի գլխին, ընդգրկված է առաջիկա քառօրյա նիստի օրակարգում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ