Դավիթ Սանասարյանը Արման Բաբաջանյանի հետ դաշինք կկազմի՞․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

դավիթ Սանասարյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ապրիլի 23-ին, ժամը 19։00-ին «Էլիտ պլազա»-ում տեղի կունենա ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։

Որոշ տեղեկություններով՝ Սանասարյանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ տեւական ժամանակ քննարկումներ են ընթանում դաշինքով մասնակցելու հետ կապված։ Մեզ ասացին նաեւ, որ նրանց կմիանան սորոսական թեւի այլ կարկառուն ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, նա մտերիմներին հավաստիացնում է, որ ընտրություններին չի գնալու Արման Բաբաջանյանի հետ դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ