Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

ԱԻՆ

Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ տներից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին։

--00--ԱՀ