Կրակել էլ, քերթել էլ են․ ցուցմունք կա․ 300․1-ը որոշակի չէ, բայց ո՞նց հանցագործություն չկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվելու։ Դատախազը լիազորություն ունի վերաորակավորել մեղադրանքը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Մարտի 1»-ի գործով տուժողի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ, համաձայն որի 300․1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, չվերականգնվեց սահմանադրական անարդարությունը։

«Հատուկ նպատակով Քոչարյանի գործում նոր խառնաշփոթ է ստեղծվում։ ՍԴ-ն վերջնականապես այդ գործի ընթացքը լուծելու նկատառումով է արել։ Ողջ ՍԴ-ի և պաշտպանների նպատակը միասնական է եղել այս առումով։ Վախենում եմ՝ այս ՍԴ-ից նորանոր որոշումներ ծնվեն։ Վերջում էլ պարզվի՝ անձեռնմխելիության հոդվածն էլ հետն է հակասահմանադրական։ Հնարավոր է՝ շատ ավելի մեծ խաղ է, որի մեջ ներքաշվել ենք։ Մենք գիտեինք, որ իրենք քայլ առ քայլ գնում էին դեպի սրան»,- նկատել է Սաֆարյանը։

«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը համաձայն չէ, Քոչարյանի փաստաբանների մեկնաբանությանը, թե չկա հոդված, չի կարող լինել մեղադրանք։

«Եթե որոշակի չէ 300․1-ը, չի նշնակում, որ վերագրված արարքներն ինքնին, որպես հանցագործություն, որոշակի չեն։ Իրենք ասում են, որ հանցագործության դեպք չկա և հանցակազմ  չկա։ Երկուսի միաժամանակյա գոյությունը հասկանալի չէ, թե ինչպես են փաստարկում։ Կրակել էլ, մորթել էլ, քերթել էլ, ինչ ուզել, արել են, ո՞նց հանցագործության դեպք չկա։ Ցուցմունքները կան»,- պարզաբանել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։