Ռոնալդուի ավագի թևկապը 63 հազար եվրոյով վաճառել են Սերբիայի բարեգործական աճուդում

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Ռոնալդու

Քրիշտիանու Ռոնալդուի ավագի թևկապը, որը նա գետին Էր նետել Բելգրադում Սերբիայի ևՊորտուգալիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ, 7,5 միլիոն դինարով (63,8 հազար եվրոյով) վաճառվել Է Սերբիայի բարեգործական աճուրդում:

Այս տվյալներն ապրիլի 2-ին հրապարակել Է բարեգործական աճուրդի առցանց պորտալը, որտեղ երեք օր շարունակ խաղագումարների պայքար Է ընթացել․ գրել է ТАСС-ը։

Հաղորդվում Է, որ աճուրդը փակվելուց առաջ վերջին րոպեներին թևկապի համար պայքարն ակտիվացել Է: Գինը 6 միլիոն դինարից հասել Է մինչև 7,5 միլիոն դինար, սակայն վերջին վայրկյաններին MozzartBet լոգինով աճուրդի մասնակիցն իր մրցակիցներից առաջ Է անցել նվազագույն 10 դինարով:  

 --00—ՄՀ