ՀՀ գլխավոր դատախազը դավաճան է․ այս մի բուռ երկիրը կործանողները պետք է կործանվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

արփինե

ՀՀ գլխավոր դատախազը դավաճան է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«5000 նահատակված երեխեքի ու 10000 վիրավորների, 3500 անհետ կորածների, Շուշին հանձնողների, հարյուրավոր գերիների պատասխանատուներից` դավաճանի, թուրք սիրող մարդասպանների ոհմակի անբաժան մասը:

Սահմանափակ ուղեղով, բայց անսահման ծառայամտությամբ իրավական բեսպրեդել ստեղծողներից, որին պետք է մատնացույց անել որպես օրինակ` ինչպիսին չպիտի լինի իրավաբանը: Չեմ ասում արժանապատիվ մարդը: Սրանք բոլորը Չմարդ են, որոնց հատուցումը պետք է լինի համարժեք:

Բարդ համադասական ու բարդ իրավական մեկնաբանություններ չեմ ասելու ԴՐԱ դիրքորոշման մասով: Դա իրավական սպանդ է: Վակխանալիա, բեսպրեդել: Այս մի բուռ երկիրը կործանողները պետք է կործանվեն, որտեղ էլ լինեն: Սա վենդետա չի, զարգացման ուղին բռնելու նախապայման է:

Հ.Գ. Էն «դատավորին» պետք չի անդրադառնալ: Նա սուբյեկտ չի օբյեկտ է: Դատախազի սանիկի պես օգտագործվող»:

--00—ԼՄ