Կարմիր Շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Կարմիր Շուկային առնչվող խոսակցություններին, հայտնել է, որ Արցախի Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել։

«Որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել: Կարմի շուկան հայկական է, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի տարածաքում է գտնվում, հետևաբար, դրա կարգավիճակը փոխելու, Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի», - նշել է նախարարը, ապա հավելել, որ ամեն ինչ անելու են եղածը պահպանելու համար:

--00—ԼՄ