Փաշինյանն ապրիլի 2-ից կինքնամեկուսանա․ ապրիլի 7-ին Պուտինի հետ հանդիպում է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվելիք հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատելու է ինքնամեկուսացման պայմաններում։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Վարչապետի խոսնակը նաև տեղեկացրել է, որ, անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից բացի, Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում աշխատելու է ըստ օրակարգի։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս