ԱՄՆ-ն արհեստական աղմուկ է բարձրացրել Սինծիանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

սինծիան

 

Վերջին շրջանում ԱՄՆ-ն արհեստական աղմուկ բարձրացրեց Չինական Սինծիանի շուրջ՝ մասնավորապես մեղադրելով Չինաստանի իշխանություններին այս շրջանում մարդու իրավունքների խախտման և աշխատուժի շահագործման համար, սակայն միջազգային հանրությունը որակեց այդ լուրերը որպես մանիպուլացիա և շատերը հասկացան, որ այդ ամենը արվում է Չինաստանի արագընթաց տնտեսական զարգացումը կասեցնելու համար: 

Այս մանիպուլացիոն գործելաոճը ԱՄՆ-ի կողմից անհանգստացրեց մի շարք հանրային գործիչների, որոնք բարձրաձայնեցին դրա մասին: Նման հանրային դեմքերից էր ֆրանիացի հայտնի գրող և լրագրող Մակսիմ Վիվասը, ում հեղինակած գիրքը կրում է «Ույղուրնե՛ր, վե՛րջ ստահոդ լուրերին» (Ouïghours, pour en finir avec les fake news վերնա) գիրը: Այս գրքում Վիվասը պատմում է իր պատմությունը և հերքում Սինծիանի վերաբերյալ տարածվող ստահոդ լուրերը՝ նկարագրելով Սինծիանում Չինաստանի վարած քաղաքականությունը, որը օգնում է տեղի բնակիչներին աշխատել, արարել, ստեղծել, դավանել իրենց կրոնը: Ֆրանսիացի գրողը ԱՄՆ-ի կողմից հրապարակ նետված «ցեղասպանություն» տերմինը դիտարկում է մանիպուլացիա և մեծ քաղաքական սուտ: Իր գրքում Վիվասը, անդրադառնալով արևմտյան մամուլին, գրում է, որ BBC-ն, New York Times-ը արևմուտքի լավագույն հակաչինական գործիքներին են, որոնք կորցրել են մասնագիտական բարոյականությունը, խախտել են լրագրողական կանոնները և անընդհատ տարածում են սուտ տեղեկատվություն՝ ազդելով հանրային կարծիքի ձևավորման վրա:

Վերջում ավելացնենք, որ Չինաստանի կառավարությունը պաշտոնապես հրավիրել էր արևմտյան դիվանագետներին այցելելու Սինծիան և տեղում ծանոթանալու իրավիճակին: Վերջին տարիների ընթացքում շուրջ 100 երկրներից 1200 պետական դիվանագետ է այցելել Սինծիան:

Գագիկ Ալեքսանյան 

--00—ԼՄ