Մեր հաղթանակների ֆենոմենը․ Կապառոսի 3 գաղտնիքներն ըստ Սուրեն Բաղդասարյանի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Ռումինացիների դեմ տարած փառահեղ հաղթանակը «Ֆուտբոլ +» թերթի հիմնադիր նախագահ Սուրեն Բաղդասարյանը պատահական չի համարում, կարծում է՝ հիմա լավ սերունդ է հավաքվել։ Սակայն վերջին հաջողությունը նա առաջին հերթին կապում է իսպանացի բազմափորձ մասնագետի, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վաստակի հետ։ 

«Անկախացումից հետո բազմաթիվ մարզիչներ ենք ունեցել, հատկապես տեղի մասնագետներ, որոնք, չգիտես ինչու, ամեն անգամ հրավիրում էին մեկ-երկու ֆուտբոլիստի, բայց խաղալու հնարավորություն չէին տալիս, կաղապարված էին․ նրանց համար առաջնայինն արդյունքն էր։ Բայց երբ ֆուտբոլիստը պարտվում է ու նորից է խաղում, դա հոգեբանական պահ է, իսկ Կապառոսը կարողացավ կոտրել այդ հոգեբանությունը։ 

12 նոր խաղացող, պատկերացնո՞ւմ եք, ամեն մի հանդիպմանը նա նոր ֆուտբոլիստների է ընդգրկում մեկնարկային կազմում։ Օրինակ, Ռումինայի հավաքականի հետ միանգամից մեկնարկային կազմում 4 փոփոխություն էր տեղի ունեցել, և մտած տղաներն էլ իրենց փայլուն դրսևորեցին։ Նույն Սպերցյանն իր նորամուտը նշեց, գոլ խփեց ու նաև 11 մետրանոց վաստակեց»,- այդ մասին Սուրեն Բաղդասարյանն ասել է 24TV-ի եթերում։

Նա նաև անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանի մասնակցությանն Հայաստանի ազգային հավաքականի խաղերին և նրա գործոնին առհասարակ, ինչպես նաև խոսել է մեր հավաքականի առաջիկա խաղերի ու հնարավորությունների մասին: 

Մանրամասները՝ տեսանյությում:

--0--ԿԿ