Ֆանտաստիկ աշխատանք թիմի կողմից. Մխիթարյանը՝ հավաքականի խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News  

Ռոմա

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթրյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել հավաքականի Ռումինիայի հետ կայացած հանդիպումից և կից գրել․ 

«Հայաստանը հաղթեց Ռումինիային։ Ֆանտաստիկ աշխատանք թիմի կողմից»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլում երեք հաղթանակ  (0։1՝ Լյուքսեմբուրգի, 2։0՝ Իսլանդիայի, 3։2՝ Ռումինիայի նկատմամբ) է տարել և J խմբի առաջատարն է, ունի  9 միավոր։ 

--00—ՄՀ