Երևանյան լճի մաքրման աշխատանքները սկսվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Երևանյան

Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը սկսել է Երևանյան լճի մաքրման այս տարվա աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:

Երևանյան ջրամբարը կառուցվել է 1970 թ.՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի վայրում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը, այլև հաշվի առնելով Երևանի կլիմայական չոր պայմանները՝ ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման:

--00--ԱԹ