Կապառոսն արդեն հայ է, ուստի նա իր հաղթանակը լիակատար տոնեց Հայաստանի հետ․ Marca

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

սպորտ

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Ռումինիայի հավաքականին ու հաղթել 3։2 հաշվով։
 
Ինչպես գրում է Armsport.am-ը, իսպանական հեղինակավոր Marca պարբերականն անդրադարձել է Հայաստանի հավաքականի իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսին։
 
«Խոակին Կապառոսն արդեն հայ է, ուստի նա իր հաղթանակը լիակատար տոնեց Հայաստանի հետ:
 
Իսպանացի լեգենդար մարզիչ Կապառոսը ներկայումս Հայաստանի ազգային հավաքականի մարզիչն է, որի հետ նա երեք հաղթանակ է տարել երեք խաղերում ՝ 2022-ի Քաթարի աշխարհի առաջնության ընտրական փուլում»,- գրել է Marca-ն:

--0--ԿԿ