Գլխավոր դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. գործունեության մասին հաղորդումը

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում հայտնել  է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը, որը նաև հրապարակված է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում:

Մանրամասն ներկայացված է Դատախազության սահմանադրական լիազորությունների բոլոր ուղղություններով կատարված ահռելի ծավալի աշխատանքը:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ուզում եմ նշել, որ առանձին բաժին է հատկացվել 2020 թ. պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված հանցագործությունների քննությանը»,- հայտնել է նա:

--00—ՄՀ