Ստեփանակերտում ավելի քան 3500 մարդ դիմել է խաղաղապահներին՝ անհայտ կորածների և այլ հարցերով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

Ստեփանակերտ

Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման կենտրոնում Քաղաքացիների ընդունելության կենտրոնը շարունակում է աշխատել: Գործում է նաև «թեժ գիծ» ՝ տեղեկատվություն հավաքելու անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման հարցում աջակցության և այլ խնդրահարույց թեմաների համար։

Օգնության կենտրոն ընդհանուր առմամբ դիմել է ավելի քան 3,5 հազար մարդ։  Այդ թվում ավելի քան 800-ը ստացվել է թեժ գծի միջոցով։

Անհետ կորածների որոնման միջոցառումներն իրականացվում են խաղապահների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին։

--00—ՄՀ