ԱԺ-ի աշխատանքն ինձ դուր է գալիս, հաջորդ խորհրդարանում ինձ տեսնում եմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, թեև վստահ է, որ իշխանությունը վստահության պակաս կամ լեգիտիմության խնդիր չունի, ասաց՝ երկրում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որ քաղաքացիներին պետք է առաջարկել նորից գնալ ընտրությունների: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հաջորդ խորհրդարանում կցանկանար ներկայացված լինել: «Աժ աշխատանքն ինձ դուր է գալիս»,-նկատեց նա։

Վարդանյանը համամիտ չէ ընդդիմադիրների այն քննադատությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունների ժամանակ փաստացի քարոզարշավով է զբաղված: «Մարզային այցելությունները մինչև պատերազմն էլ կային, ընդդիմադիրները նույնպես կարող են գնալ, հանդիպել մարդկանց հետ, ոչ ոք չի բռնել նրանց»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ