Ալեն Սիմոնյանը փորձել է խոսել Արթուր Վանեցյանի հետ. վերջինս մերժել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վերջերս բավականին նեղսրտած են, քանի որ չեն պատկերացնում՝ ինչ է լինելու իրենց ճակատագրի հետ, եթե Նիկոլ Փաշինյանը իրոք հրաժարական տա, և Ազգային ժողովը լուծարվի։ Այս մասին հայտնում է տելեգրամյան Dejavu ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

« «Իմ քայլում» մեծամասնությունը վստահ է, որ ապագա խորհրդարանում, որքան էլ որ պատգամավոր կարողանան անցկացնել, միեւնույն է իշխանություն չեն լինելու ու իրենց «կուտեն»։ Dejavu–ի աղբյուրը պատմել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր անձնական տափուկ պլաններն է մշակում, եւ գրեթե չի զբաղվում այլ հարցերով,  ու քիչ է շփվում թիմակիցների հետ, իսկ փոխխոսնակ Լենա Նազարյանը, գրեթե միշտ իր սորոսական ընկերների հետ է եւ մտածում են՝ ինչ կարելի է անել, այդ իրավիճակում հայտնվելուց հետո։

Տելեգրամյան Dejavu ալիքը հաղորդում է նաև, որ ԱԺ իշխանական մյուս փոխնախագահը՝ Ալեն Սիմոնյանը, ընդհանրապես ընկած է դռնեդուռ։ Նա հաճախ շփվում է օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հետ, որը նրան խոստացել է, որ ինքը լինելու է ցուցակում 5-րդ համարի ներքո, իրեն եւս մի տեղ կտեղավորի, ինչ էլ լինի, ո՞վ էլ գա, ինքը իր վրա է վերցնում՝ կպայմանավորվի, Ալենի համար եւս։ Սակայն Ալեն Սիմոնյանը այդքան էլ հակված չէ մի մարդու վրա հույս դնել, նա անգամ արտահայտվել է,  թե՝ կարող ա Սուքիասյանը իսկի իր հարցերը չկարողանա լուծի, իմ մասին էլ կմոռանա, կամ ընդանհրապես կգցի։ Փորձել է կնոջ միջոցով պայմանավորվել եւ Վանեցյան Արթուրի հետ խոսել՝ հարաբերությունները վերականգնելու նպատակով։ Իր կնոջ միջոցով, ով դեռ վաղուցվանից Վանեցյանի կնոջ՝ Նոնայի հետ ընկերուհիներ են՝ խաբար է հասցրել, թե կարո՞ղ ա հանդիպենք։ Սակայն Վանեցյանը, ասել է՝ «․․․դրան ասա թող ս․․ր լինի, էտի մարդ չի, անաղուհաց գյադա դուրս էկավ»,-գրում է տելեգրամյան ալիքը:

--00--ԱԹ