ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմանում Եղվարդ քաղաքի կենտրոնական փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել ոստիկանական համարանիշներով ГАЗель մակնիշի ավտոմեքենայում, գրում է shamshyan.com-ը։
Հրշեջները ոստիկանության ծառայողների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները ասել են՝ ավտոմեքենան եղել է կայանված: Այն հաշվառված է ՀՀ ոստիկանության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում:
--00—ԼՄ