Զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք է եղել, տրվել են հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

Մարտի 30-ին ԶՈւ թիկունքի վարչությունում անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն։

Քննարկվել են առկա խնդիրները, առաջարկվել դրանց լուծմանն ուղղված տարբերակներ, ներկայացվել նոր մոտեցումներ։ Ամփոփելով խորհրդակցության արդյունքերը՝ ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառա­յության պետը նախանշել է առաջիկա խնդիրներն ու տվել մի շարք հանձնարարականներ։

--00—ԼՄ