Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

քարաթափում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14։00 դրությամբ‚ Հ-46‚ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 22+500 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 20 խմ ծավալով։

Այժմ ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

Նախարարությունը վարորդներին կոչ է անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։

--00—ՄՀ