Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չլքեք գյուղը, դրոն կուղարկենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

միպ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասուլիս է տվել այսօր, որի ժամանակ պատմել է Սյունիքի մարզի Արավուս գյուղում տեղի ունեցած միջադեպը։

«Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում, գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն այդտեղ ապօրինի է, վտանգում է ՀՀ քաղաքացու, բնակչի իրավունքները»,-պատմել է ՀՀ օմբուդսմենը և հիշեցրել, որ դրա համար է նաև, որ իրենք առաջ են քաշել անվտանգության գոտու գաղափարը, որ ադրբեջանցիները պետք է այդտեղից հեռանան՝ իրենց ցուցանակներով ու զինվորներով հանդերձ։

«Նրանց հեռանալուց հետո մեր ԶՈւ-ն, սահմանապահ ուժերը նույնպես պետք է տեղաշարժվեն այդտեղից, որ անվտանգության գոտին լիարժեք հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար»,-ասել է Արման Թաթոյանը։

--00—ԼՄ