Երաշխավորվել է 5 վերապատրաստող կազմակերպություն․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:

Մրցութային շեմը հաղթահարել են 5 կազմակերպություն, որոնք էլ երաշխավորվել են վերապատրաստումների իրականացման համար: Այդ կազմակերպություններն են.

1) «Նոր ժամանակի կրթություն» հասարակական կազմակերպություն,
2) «Ուսուցման ազգային հիմնադրամ»,
3) «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական
հասարակական կազմակերպություն,
4) Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ,
5) «Մաստեր Սթայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

--00--ԱԹ