Փաշինյանը պաշտոնից ազատել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Փաշինյան

Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին վարչապետը որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Սիմոնյանը նշանակվելու է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, այնուհետ արդեն ԱԱԾ տնօրեն։

--00—ՄՀ