Փրկարարները ձորից դուրս են բերել դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

․

Մարտի 30-ին, ժամը 15:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարտի 29-ին Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Շ․, ծնված 1970 թ․) Երևան-Մեղրի 82-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (մոտ 140 մ խորությունից) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

--00--ԱՀ