Կարմիր Շուկան՝ նոր կռվախնձո՞ր․ Ադրբեջանի ախորժակը մեծացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, թե Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել և հիմա էլ պահանջում են Կարմիր Շուկա-Շուշի հատվածում համատեղ օգտագործման ճանապարհ։ Փոխարենն ադրբեջանական կողմը Հայաստանին խոստանում է վերադարձնել 30 ռազմագերի։

Կարմիր Շուկայի ուղղությամբ Ադրբեջանն արդեն իսկ սադրանքներ է իրականացնում։ Օրեր առաջ  Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանական շարասյունը քարեր էր նետել հայկական պետհամարանիշով մեքենայի ուղղությամբ։ 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է՝ դեռ մեկ ամիս առաջ էր զգուշացրել՝ աչքներս պետք է Կարմիր Շուկայի վրա պահենք։ 

Ապա ավելացնում՝ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ