Եթե գելխեղդ էին, բա պատերազմի օրերին ո՞ւր էին, ամեն մեկը մի մկան ծակ էր մտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պատրաստ է անվճար դասախոսություն կարդալ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համար, եթե նա չգիտի, որ Թուրքիան թշնամական պետություն է: 24News-ի հետ զրույցում Հովսեփյանը Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու մասին հայտարարություն արած Գրիգորյանին հարց ուղղեց՝ ո՞ւմ հետ եք հարաբերություն շտկում, սահման բացում՝ ցեղասպան թուրքերի՞, որպեսզի արդեն հայերի ձեռքո՞վ մի նոր ցեղասպանություն անեն: 

«Պատգամավորներից շատերը պատերազմի ժամանակ ոչինչ չէին խոսում իրենց թուրք բարեկամներին չնեղացնելու համար: Ու թող ազնիվ լինեն ու ասեն՝ մեր մեծ եղբայր Թուրքիայի հետ գալիս ենք Հայաստանում նոր ցեղասպանություն անելու»,- հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկինները գայլերն են, իրենք՝ ներկաները, գելխեղդներ, անկախ պատգամավորն արձագանքեց. «Եթե գելխեղդ էին, բա պատերազմի օրերին ո՞ւր էին, ամեն մեկը մի մկան ծակ էր մտել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ