Թուրքիայի հետ բարեկամության ժապավեն կտրելու փոխարեն ռազմավարական խնդիրներով թող զբաղվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

«Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ինչպե՞ս խոսես հարաբերություններ սկսելու մասին, եթե օրեր առաջ Կարմիր Շուկայում ադրբեջանցիները քարերով հարվածել էին դիեր տեղափոխող Գորիս եկող ավտոմեքենային»,- 24News-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու մասին հայտարարությանը։

Ըստ Գրիգորյանի՝ Թուրքիան տնտեսապես զարգանում է, բայց չի քաղաքակրթվում, հարցերը ազգերի ոչնչացմամբ է լուծում: Եթե, ենթադրենք, 50 տարի անց Թուրքիան քաղաքակրթվի, ճանաչի Ցեղասպանությունը, գուցե հնարավոր լինի մտածել հարաբերության մասին:

Նրա խոսքով՝ մեր իշխանությունները Թուրքիայի հետ բարեկամության ժապավեն կտրելու փոխարեն ռազմավարական խնդիրներով թող զբաղվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ