80-ամյա թուրք դերասանուհին Էրդողանին վիրավորելու համար ազատազրկման է դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

թուրք

Թուրք դերասանուհի Նիլյուֆեր Այդանը (Այդան Ջանբուլա) 11 ամիս 20 օրվա ազատազրկման է դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝  երկրի նախագահին վիրավորելը հանցագործություն է ու պատժվում է առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։

Թուրքական դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք դերասանուհու դեմ: Դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Այդանը սոցիալական ցանցերում 2016-2018թթ. «Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ է արել»: 

Դատական լսումների ժամանակ  80-ամյա դերասանուհին, հերքելով իրեն առաջադրված մեղադրանքները, դատարանից պահանջել է արդարեցնել իրեն: 

--00—ՄՀ