ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփն ստեղծել Է կայք իր կողմնակիցների հետ շփման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Թրամփ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել Է կայք, որը նախատեսված Է իր կողմնակիցների հետ հաղորդակցման համար։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Ըստ կայքի՝ ռեսուրսը նախատեսված Է «Թրամփի վարչակազմի հիանալի ժառանգության պահպանման և «Ամերիկան ամենից առաջ»(America first) կարգախոսի առաջմղման» համար: Հանրապետականի գրասենյակը «կձգտի իրազեկել, լուսավորել և ոգեշնչել բնակչության բոլոր խավերի ամերիկացիներին»:

Ռեսուրսն օգտատերերին թույլ Է տալիս «իրենց մտքերը կիսել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի և նրա տիկինոջ՝ Մելանյայի հետ: Նախկին նախագահի կողմնակիցները, լրացնելով բլանկն իրենց կոնտակտային տվյալներով, կկարողանան թողնել Թրամփների զույգին որեւիցե միջոցառման հրավերի կամ ինչ-որ առիթով նրանց ողջույնի հայտ:

Մարտի 21-ին Թրամփի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը Fox News -ի եթերում հայտնել Է, որ նախկին նախագահը սոցիալական ցանցեր կվերադառնա երկու կամ երեք ամիս հետո եւ հրապարակումներ կանի սեփական հարթակում: Մարտի 22-ին Սպիտակ տան նախկին ղեկավարը հավաստել Է այդ մտադրությունը։

--00—ՄՀ