Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինն ապաքինվել են կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

աշխարհ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա Ասադը, ապաքինվել են կորոնավիրուսից: Այս մասին հայտնում են Սիրիայի նախագահի պալատի մամուլի ծառայությունից:

Մեկուսացման շրջանի ավարտի, կորոնավիրուսի ախտանիշների անհետացման և բացասական թեստի ստացման հետ կապված Սիրիայի նախագահն ու նրա կինը վերադառնում են աշխատանքի:

--0--ԿԿ