Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

աշխարհ

Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին: Այս մասին հայտնում է է lenta.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում. գնացքի ժամանման պահին 72-ամյա գործարարը հայտնվել է ռելսերի վրա: Վարորդը դիմել է արտակարգ արգելակման, բայց տղամարդուն փրկել հնարավոր չի եղել: Հեռուստաալիքի տվյալներով՝ նա իր հետ մահվանից առաջ արված գրություն է ունեցել, սակայն դրա բովանդակությունը չի բացահայտվում:

--0--ԿԿ