Կայացել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

․

Արդարադատության նախարարությունն այսօր անցկացրել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին նախնական հայտ ներկայացրած 87 անձից մասնակցել է 82 թեկնածու։

Որակավորման ստուգման մասնակիցներին ներկայացվել են թեստավորման փուլի կանոնները, որից հետո նրանց բաժանվել են քննական հարցաշարերը՝ բաղկացած 100 հարցից։ Լրացնելու համար տրվել է երկու ժամ:

Սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 82 մասնակցից 80 և ավելի միավոր ստացել և թեստավորման փուլը հաղթահարել է 23 մասնակից։

--00--ԱՀ