Կապիտուլյացիայից հետո Թուրքիայի հետ համագործակցությունը պետական շահի ոտնահարում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն համոզմանն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու մասին խոսելն անընդունելի է ու չի բխում պետական շահից: 24News-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ կապիտուլյացիայից հետո Թուրքիայի հետ համագործակցությունը պետական շահերի ոտնահարում է նշանակում:

Մելքումյանի համար անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինչքան մենք ենք թշնամի համարում, այնքան էլ մեզ են թշնամի համարում։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա․ Թուրքիայի հետ սահմանի բացումը նշանակում է թուրքական կապիտալի հոսք Հայաստան, ինչը բերելու է  տնտեսական էքսպանսիայի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ