Հայաստանն «AsrtaZeneca» պատվաստանյութը ձեռք է բերել մատչելի գնով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

Աստրազենեկա

 «AsrtaZeneca» պատվաստանյութի գինը շատ բարձր է, միջազգային շուկայում գինը հասնում է մինչև 25 ԱՄՆ դոլարի: Հայաստանն այն ձեռք ենք բերել COVAX Facility նախաձեռնության շրջանակներում՝ մեկ դեղաչափի համար 4,5 ԱՄՆ դոլարով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ մասնագետի՝ պատվաստում ստանալու համար նախնական փուլում կարևոր է 4 ռիսկի խումբ, երկրորդ փուլում պատվաստումներն ավելի կընդլայնվեն․

«Երեկ ստացել ենք պատվաստանյութի առաջին խմբաքանակը, այսօր արդեն ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Մինչև շաբաթվա վերջ, պատվաստանյութը կհասցվի մինչև հեռավոր գյուղեր»։

Անդրադառնալով պատվաստանյութի արդյունավետությանը՝ Սահակյանն ասել է, որ ըստ վերջին հետազոտությունների արդյունքների՝  ախտանշանային ձևերի կանխարգելման համար արդյունավետությունը գնահատվում է 76 տոկոս, ինչը նշանակում է, որ պատվաստված անձանց մոտ ախտանշաններ չեն զարգանում 76 տոկոսով։

«Պատվաստանյութը բավականին արդյունավետ է՝ ծանր դեպքերի կանխարգելման, հոսպիտալացումների և մահերի կանխման առումով՝ գրեթե հարյուր տոկոսով»,–հավելել է նա։

--00—ՄՀ