Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձախողումն էր․ Արա Այվազյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձախողումն էր։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Պատերազմն ապացուցեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման համար, այլև բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ը ապացուցեց, որ իրենք ձախողվել են իրենց մանդատի ուղղությամբ», - ասաց ԱԳ նախարարը։

Այվազյանի խոսքով՝ ՀՀ-ն շահագրգռված է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Սակայն մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը», - նշեց նախարարը։

--0--ԿԿ