Արցախի նախագահն ընդունել է Ռուստամ Բադասյանին. քննարկման օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այդ մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը։ 

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացման ու ինտենսիֆիկացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի առկա խնդիրների արագ լուծմանը:

--00—ԼՄ