Կարմիր Շուկայում 150 տուն կկառուցվի․ պատերազմի ժամանակ 15 տուն ավերվել է․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

նկար

Ըստ համայնքապետի՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։

նկար

Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա որովհետև, բացի աշխատատեղերից՝ այստեղ կա մանապարտեզ և նոր կառուցված դպրոց։

Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:

նկար

15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65–ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել: Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն:

նկար

Անդրադառնալով համայնքի բուժսպասարկման որակին, համայնքապետը նշեց, որ ունեն բուժկետ սակայն շենքային պայմանները բարվոք չեն, կա շտապօգնության մեքենա։ Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ ցավոք չկա:

Գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, #Արցախփոստ-ի մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։

Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը:

նկար

 

--00—ԼՄ