Երևանի բուհերի շենքերը վաճառքի հանելու և ակադեմիական քաղաք կառուցելու գաղափար ունենք

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News 

Փաշինյան

Երևանի բուհերի շենքերը վաճառքի հանելու և ստացված գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու գաղափար կա։ Այս  մասին Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպմանը ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնության շենքերը, քանի որ գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինեն մեր բուհական, դասախոսական պոտենցիալը»,- ասել է Փաշինյանը։

 --00—ՄՀ